Պայմաններ
Մինչ ամրագրելը խնդրում ենք ծանոթանալ տաղավարների ամրագրման, չեղարկման կարգին, տաղավարներից օգտվելու պայմաններին և այլ մանրամասներին։
Ընդհանուր պայմաններ
· Ստուդիան գործում է 24 ժամ։
· Տաղավարների ամրագրումը կարող եք կատարել օնլայն կամ զանգահարելով +374 55 500 825։
· Ստուդիայի ողջ տարածքը տեսանկարահանվում է։
· Space 02 կամ 03-ում տեսանկարահանում (տեսահոլովակ, հաղորդում և այլն) նախատեսելու դեպքում, խնդրում ենք նախքան ամրագրումը պարտադիր կապ հաստատել մեզ հետ։
· Ֆոների օգտագործման, լուսավորության փոփոխման և այլ տեխնիկական հարցերում մեր ադմինիստրատիվ թիմը սիրով կօգնի Ձեզ։
Ամրագրման, չեղարկման կարգ
· Կանխավճար՝ 50% (պարտադիր)։
· Մնացորդը՝ կանխիկ կամ փոխանցումով նկարահանման օրը:
· Ամրագրման նվազագույն տևողությունը 1 ժամ (55 րոպե) է։ Այլ ամրագրումների բացակայության դեպքում, կարող եք երկարացնել Ձեր այցը և հավելյալ ժամանակի վճարումը կատարել տեղում։
· Երեկոյան 20:00-ից մինչ առավոտյան 10:00 յուրաքանչյուր սրահի 1ժ. արժեքը ավելանում է 3000 դրամով։
· Ժամանակը հաշվարկվում է ամրագրված ժամից, այլ ոչ թե նկարահանման մեկնարկից։ Ամրագրման ավարտը համարվում է տաղավարից դուրս գալու ժամը։
· Եթե Ձեր նկարահանումը ավարտվում է Ձեր ամրագրված ժամանակից շուտ, Դուք վճարում եք Ձեր ամրագրված ժամանակին համապատասխան:
· Ամրագրումը չեղարկել կամ փոփոխել հնարավոր է ամրագրված ժամից նվազագույնը 48 ժամ առաջ` զանգահարելով +374 55 500 825։
· Ամրագրումը 24 ժամ առաջ կամ նույն օրը չեղարկելու դեպքում կանխավճարը վերադարձման ենթակա չէ։
Սուդիայից օգտվելու պայմաններ
· Ստուդիայի ներսում բախիլներ կրելը պարտադիր է։
· Ստուդիայի ամբողջ տարածքում ագելվում է ծխել, ալկոհոլ օգտագործել:
· Սրահներոում արգելվում է սննդի, հեղուկների օգտագործումը (բացառությամբ ջրի), ինչպես նաև գունավորող ծխի, փոփերների և այլ գունավոր նյութերի օգտագործումը:
· Եթե որևէ հեղուկ թափվի հատակին, անհրաժեշտ է անմիջապես մաքրել կամ դիմել սրահների սպասարկման պատասխանատուին
· Ստուդիայի գույքը վնասելու դեպքում այցելուն պարտավոր է սեղմ ժամկետում փոխհատուցել վնասը կամ գնել նորը։
· Նկարահանումից հետո խնդրում ենք չմոռանալ Ձեր անձնական իրերը։ Ստուդիան պատասխանատվություն չի կրում կորցրած իրերի համար։
Ամրագրումը կատարելով Դուք ընդունում և հաստատում եք վերը նշված բոլոր պայմանները: